Архив за месяц: Ноябрь 2021

Թվաբանության ուսուցում։ Մի գիտափորձի պատմություն: Լուիս Փոլ Բենեզեթ

1929 թվականի գարնանը Նյու Յորք նահանգի Իթաքայի դպրոցների տեսուչ և տեսչության բաժնի պետ լուսահոգի Ֆրանկ Դ. Բոյնթոնն իր մի քանի ընկերներին և աշխատակից տեսուչներին մի հոդված ուղարկեց, որը հանրակրթական դպրոցների մի նոր ծրագիր էր:

Читать далее

Մանկավարժական ակումբի պարապմունք։ 09․11․2021

Սիրելի՛ գործընկեր, վաղը՝ նոյեմբերի 9-ին, ժամը՝ 12․45, ,,Տիգրան Հայրապետյան,, գրադարանում մանկավարժական ակումբի հերթական պարապմունքն է։ 

Այս անգամ սեմինար-պարապմունքը վարելու է Արևմտյան դպրոց-պարտեզի դասվար Արմինե Գյոնջյանը։Արմինե Գյոնջյանի ընտրությամբ կարդացեք նաև Յուրա Գանջալյանի ,, Նախագծային ուսումնառության հեռավար կազմակերպման ուղեցույց․ այլոց փորձի ուսումնասիրություն,, հոդվածը։


Հիշեցնեմ, որ քննարկման նյութերն են․ 

Խնդրում եմ չուշանալ և քննարկմանը պատրաստ գալ։

Նախագծային ուսումնառության հեռավար կազմակերպման ուղեցույց. այլոց փորձի ուսումնասիրություն

Հեղինակ՝ Յուրա Գանջալյան

Համավարակի այս դժվարին ժամանակաշրջանը սովորողներին հնարավորություն է տալիս աշխատել իրական խնդիրների շուրջ, որոնց նրանք առնչվում են ամեն օր:

Համավարակի պայմաններում մանկավարժները փորձում են գտնել ձևեր հասկանալու՝ արդյո՞ք երեխաները սոցիալապես համահունչ են, հուզականորեն անձեռնմխելի և ճանաչողականորեն ներգրավված: Ավելին, մենք բոլորս փորձում ենք պարզել, թե ինչպես դա անել մեդիայով գերհագեցած միջավայրում՝ ներառյալ համակարգչային էկրանները, տեսախցիկները, որոնք ներխուժել են դասասենյակներ, և ուսուցման ֆիզիկական միջավայրում  սովորողներն աշխատում են պաշտպանիչ դիմակներով ու պլաստմասե դիմավահաններով:

Читать далее