Архив за день: 24.10.2022

Դպրոցական փակուղի։ Ջոն Թեյլոր Գատո


Այդ պարգևն ընդունում եմ բոլոր այն հիանալի ուսուցիչների անունից, ում ես գիտեմ,
նրանց, ովքեր տարիներ շարունակ փորձել են երեխաների հետ իրենց հարաբերությունները հարգանքի հիման վրա կառուցել, այն մարդկանց, որ ձեռք բերումից հետո երբեք կանգ չեն առել, միշտ որոնումների մեջ են եղել՝ ձգտելով յուրաքանչյուր փուլում իրենց համար ճշգրտել «կրթություն» հասկացությունը: Տարվա ուսուցիչը եղած ուսուցիչներից լավագույնը չէ.
Լավագույնները համեստ են, նրանց դժվար է հայտնաբերելը: Ես միայն մեկն եմ մարդկանց մեծ խմբի այն ներկայացուցիչներից, որ իրենց կյանքն ուրախությամբ նվիրում են երեխաներին ծառայելուն: Այդ պարգևը հավասարապես նաև նրանց է պատկանում:

Читать далее

Մարիոնետների ֆաբրիկա։ Ջոն Թեյլոր Գատո

Հեղինակի կողմից
Նախքան ձեզ իմ մտքերը պատմելը թույլ տվեք մի քանի խոսք ասել իմ մասին, որպեսզի
դուք ինձ ընդունեք ոչ թե հերթական «խոսող գլուխներից», այլ սովորական մարդ՝ այնպիսին, ինչպիսին դուք եք: Հեռուստատեսային լրատվական ծրագիր դիտելիս երբեմն ինձ բռնում եմ, որ ցանկանում եմ ելույթ ունեցողին հարցնել. «Ո՞վ եք դուք» և «Ինչու՞ եք այս ամբողջն ինձ պատմում»: Ուրեմն, թույլ տվեք համառոտ բացատրել, թե ով եմ և ինչ ֆոնի վրա են ծագել իմ գաղափարները:



Վերջին քսանվեց տարիներին Նյու-Յորք քաղաքում ուսուցիչ եմ աշխատել : Այդ
ժամանակի մի հատվածում դասավանդել եմ Վերին Մանհեթընի արևմտյան մասի էլիտար դպրոցներում: Վերջին տարիներին ուսուցանում եմ Հարլեմի և Իսպանական Հարլեմի երեխաներին: Ուսուցիչ աշխատելու ընթացքում վեց դպրոց եմ փոխել, իսկ հիմա
դասավանդում եմ մի դպրոցում, որը ԱՄՆ-ի ամենախոշոր գոթական կառույցի՝ Սուրբ
Յոհանի տաճարի մոտ է, բնության պատմության թանգարանից և Մետրոպոլիտեն թանգարանից ոչ հեռու: Իմ դպրոցից մոտավորապես երեք թաղամաս այն կողմ մի քանի
տարի առաջ բռանաբարել և գազանաբար սպանել էին «Կենտրոնական զբոսայգու վազորդին» (այդպես էր նրան կոչել մամուլը), ինը հարձակվողներից յոթը հաճախում էր այն դպրոցը, որն իմ թաղամասում էր:

Читать далее